• UK
  • 16:15 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 20:15 24 նոյեմբեր 2009

Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագիր (ՀՏԶԾ)

ARDEP

Հայաստանի կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով (ԱՀՌԾ) սահմանված Հայաստանում աղքատության նվազեցման բազմակողմանի ծրագրի շրջանակներում ՄԶՆ-ն իրականացնում է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ծրագիրը (ՀՏԶԾ): Ծրագրի նպատակն է մեծացնել աղքատության նվազեցման ծրագրեր մշակելու և մարզերում ազգային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու Տավուշի և Գեղարքունիքի մարզային իշխանությունների կարողությունը: Այս ծրագիրը լրացնում է ՀՀՈԲԾ-ի շրջանակներում հասարակական կառավարման մարմինների վերակառուցմանը: ՄԶՆ-ի երկու ծրագրերն ունեն ընդհանուր նպատակ և իրականացվում են կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի, Տարածքային կառավարման և արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարարի, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետների և քաղաքացիական հասարակության հիմնական կազմակերպությունների հետ:

ARDEP



2002-2003թթ. ՄԶՆ-ն աջակցել է տեղական, մասնավորապես` գյուղական համայնքներին, իրագործելով Տավուշի և Գեղարքունիքի մարզերում միկրո ծրագրեր` որպես տարածաշրջանային զարգացման ՄԶՆ-ի ծրագրի մի մաս:

2005թ. փետրվարին ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրեց ՀՏԶԾ-ի շրջանակներում Տավուշ և Գեղարքունիք մարզերի համար մշակված Տարածարջանային զարգացման ծրագրերը (ՏԶԾ), ինչով և ավարտվեց ծրագրի առաջին փուլը: Ծրագրի երկրորդ` ՏԶԾ իրականացման փուլի շրջանակներում ՄԶՆ-ն Հայաստանի կառավարությանը կտրամադրի 2 միլիոն ֆունտ ստեռլինգ` մեկական միլիոն ֆունտ ստեռլինգ յուրաքանչյուր մարզի համար:




Տե'ս նաև

Օգտակար հղումներ

 

Վերադառնալ էջի սկիզբը