Ինչպես պետք է դիմել
Ձեզ անհրաժեշտ կլինի լրացնել վիզայի դիմումի հետևյալ ձևերից մեկը`
VAF1- Նախատեսված չէ բնակություն հաստատելու համար
VAF2 - Նախատեսված է բնակություն հաստատելու համար
VAF3 – Օդային ուղղակի տրանզիտ վիզա
VAF4 – Բնակվելու իրավունք ստանալու համար
VAF5 - Արտերկրի տարածքներ
VAF6 - Եվրոպական համայնքի ասոցիացիայի համաձայնագիր
և ներկայացնել այն վիզայի գրասենյակին հետևյալի հետ`
- Ձեր վավերական անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը
- Անձնագրի չափսի (45մմ x 35մմ) մեկ նոր լուսանկար՝ նկարված հետևյալ չափանիշներին համապատասխան.
- բաց գույնի ֆոնի վրա (սպիտակ կամ դժգույն)
- առանց շրջանակի կամ եզրագծի, հստակ և բարձր որակի
- տպված սովորական լուսանկարչական թղթի վրա
- դեմքը երևում է ամբողջությամբ՝ առանց ակնոցի, գլխարկի կամ գլխաշորի, բացի այն դեպքերից, երբ վերջինս էթնիկական կամ կրոնական բնույթ է կրում
Խնդրում ենք, հաշվի առնել, որ եթե նկարները չհամապատասխանեն այս չափանիշներին, մենք կարող ենք այն չընդունել:
- Վիզայի վճարը
- Ցանկացած այլ փաստաթուղթ, որ խնդրվում է ներկայացնել Խորհուրդներ բաժնում (տե’ս Դիմումի ձևեր և Խորհուրդներ էջը):
- Դիմումի ձևում (ձևերում) տրված բոլոր հարցերին հստակ պատասխաններ են տրված
- Դիմումի ձևը (ձևերը) բոլոր պահանջվող տեղերում ստորագրված և թվագրված են
- Ներկայացված են աջակցող փաստաթղթերի բնօրինակները կամ հաստատված պատճեները
- Ձեր դիմումը ներկայացված է ժամանակին, բայց ոչ ավելի վաղ, քան երեք ամիս ձեր ճամփորդությունից առաջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դիմում եք մշտական բնակության համար:
Որտեղ պետք է դիմել
Սովորաբար մուտքի արտոնագրի համար պետք է դիմել ՄԹ առաքելությանը այն երկրում, որտեղ դուք սովորաբար և օրինական բնակվում եք: Հատկապես սա առանձնահատուկ կարևոր է, եթե դուք դիմում եք ՄԹ գալու և երկար ժամանակ մնալու համար կամ մշտապես բնակվելու համար: Եթե դուք ժամանակավոր եք ապրում այն երկրում, որտեղից դիմում եք, ապա վիզայի գրասենյակը կարող է չընդունել ձեր դիմումը կամ հնարավոր է երկար ժամանակ պահանջվի ձեր դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Եթե դուք Հայաստանի քաղաքացի եք կամ մշտապես բնակվում եք Հայաստանում, ապա դուք պետք է դիմեք Երևանում Բրիտանիայի դեսպանատան վիզայի բաժին: (տե’ս մեր տվյալները ձախ կողմի սյունակում):
Որոշ առաքելություններ դիմումներ ընդունում են փոստով: Արդյո՞ք ինձ վիզա հարկավոր է հարցաշարը կպարզաբանի ձեզ, թե որ առաքելություններն են փոստով դիմում ընդունում: Բրիտանիայի դեսպանատունը Երևանում չի կարող փոստով դիմումներ ընդունել:
Վճարը պետք է բերեք հայկական դրամով: Մենք չենք կարող վարկային քարտեր կամ բանկային փոխանցումներ կամ այլ արժույթով վճարումներ ընդունել: Վճարման դիմաց ձեզ ստացական կտրվի:
Եթե դուք վիզայի գրասենյակ հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնեք, ապա գալուց առաջ կապվեք մեզ հետ՝ ձեռք բերելու տեղեկություններ, որ կարող են կարևոր լինել ձեզ համար: (տե’ս մեր տվյալները ձախ կողմի սյունակում):
Եթե դուք բնակվում եք Երևանում և ցանկանում եք ճամփորդել Համագործակցության երկրներ կամ Բրիտանիայի Արտասահմանյան Տարածքներ, ապա դուք կարող եք դիմել Երևանում Բրիտանիայի դեսպանատան վիզայի բաժին (տե’ս մեր տվյալները ձախ կողմի սյունակում): Խնդրում ենք նախօրոք դիմել: Վիզայի բաժինը բոլոր փաստաթղթերը ուղարկում է այն երկիր, որտեղ դուք պետք է ուղևորվեք և հնարավոր է, որ երկար ժամանակ պահանջվի դիմումը քննելու համար:Վիզայի վճարը պետք է վճարեք կանխիկ՝ հայկական դրամով: Դեսպանատունը չի կարող վարկային քարտեր կամ բանկային փոխանցումներ կամ այլ արժույթով վճարումներ ընդունել: Վճարման դիմաց ձեզ ստացական կտրվի: