• UK
  • 16:02 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 20:02 24 նոյեմբեր 2009

Դեսպանատան շենքը

British Embassy in Yerevan

Երևանում բրիտանական դեսպանատան նոր շենքի շինարարությունն ավարտվեց 2003թ.: Սահմանվեց Բաղրամյան 34 հասցեում գտնվող տեղը և 1995թ. տարածքը գնվեց: 2001թ. Գլոսթերի Դուքսն ու Դքսուհին դրեցին դեսպանատան հիմնաքարը և դեսպանատունը նոր շենք տեղափոխվեց 2003թ. փետրվարին:

Բրիտանացի ճարտարապետ Ռոջեր Մոլինյոն որոշեց պահպանել շենքի դիմային պատը և միավորել հայկական շինանյութերն ու ճարտարապետական ավանդույթները ժամանակակից բրիտանական ճարտարապետական դիզայնի հետ: Ներքին հարդարման դիզայնի խորհրդատու Ջան Քարտերն ընտրեց վառ գույներով բրիտանական կահույք և համապատասխան արվեստի գործեր` շենքի ներսում հայկական փայտի և քարի աշխատանքի հետ հավասարակշռելու համար:

2003թ. մայիսի 22-ին Արտաքին Գործերի և Համագործակցության Նախարարության Ավելի լայն Եվրոպայի վարչության տնօրեն Լինդա Դաֆֆիլդը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Գարեգին II պաշտոնապես բացեցին դեսպանատունը: Համաձայն հայկական ավանդույթների և ի ուրախություն հայ ու բրիտանացի աշխատակիցների Նորին Սուրբ Օծությունն օրհնեց նաև շենքի ներսը:


Վերադառնալ էջի սկիզբը