• UK
  • 15:46 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 19:46 24 նոյեմբեր 2009

Հաշմանդամների մուտքը

Բրիտանիայի Արտաքին գործերի և Համագործակցության երկրների նախարարությունը և այս դեսպանատունը աշխատում են ապահովել, որ իրենց շենքն ու ծառայությունները ամբողջովին մատչելի լինեն հաշմանդամների համար: Մենք փորձել ենք հնարավորինս մատչելի դարձնել մեր շենքերն ու ծառայությունները: Այնուամենայնիվ, որոշ պարագաներում դա հնարավոր չէ ապահովել անվտանգության կամ այլ սահմանափակումների պատճառով: Նման դեպքերում մենք կփորձենք այլ ձևով կամ ճանապարհով ապահովել ծառայությունը կամ մուտքը դեսպանատուն, որպեսզի այդ ամենը հավասարապես մատչելի լինի հաշմանդամների համար: Հաշմանդամ այցելուներին օգնելու համար ստորև ներկայացնում ենք պայմանների մանրամասն նկարագրությունը: Հուսով ենք, որ այս տեղեկությունները օգտակար են:
 
Ընդհանուր նկարագրություն
 
Բրիտանական դեսպանատան շենքը ժամանակակից կառույց է և գծագրվել ու կառուցվել է՝ հաշվի առնելով հաշմանդամ ացելուների համար անհրաժեշտ պայմանները: Այնուամենայնիվ, կան հանգամանքներ, որոնք դուք թերևս կցանկանայիք հաշվի առնել, եթե նախատեսում եք այցելել դեսպանատուն.
 

  • հիմնական մուտքից ներս մտնելուց հետո կա մի աստիճան, որ պետք է հաղթահարվի թեք հարթություն դուրս գալու համար: Դրա համար առկա է շարժական թեք հարմարանք, որից օգտվելու համար անվտանգության աշխատակիցը կառաջարկի իր օգնությունը
  • շարժասայլակով շենք մուտք գործելու համար պետք է թեք հարթությունով բարձրանալ վեր և ուղղվել դեպի վերելակը
  • վերելակը գործում է բոլոր հարկերի համար և միանգամայն հարմար է շարժասայլակով օգտվելու համար
  • բոլոր հարկերում կան զուգարաններ, որոնք հատուկ հարմարություններ ունեն՝ նախատեսված շարժասայլակով և սակավ շարժունակություն ունեցող մարդկանց համար
  • վիզաների և հյուպատոսական բաժնի սպասասրահն ու հարցազրույցի սենյակը միանգամայն հարմարեցված են շարժասայլակով և սակավ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Բաժնի զուգարանը նախատեսված չէ շարժասայլակով մարդկանց համար, բայց մոտակայքում կա նման հարմարություններով զուգարան
  • վերելակը և բոլոր աստիճանները՝ թե՛ շենքի ներսում և թե՛ դրսում, ունեն բազրիք
  • եթե ժամանելու եք ավտոմեքենայով և կայանելու խնդիր կա, խնդրում ենք կապվել Գործերի կառավարչի հետ
  • դեսպանատան հատակը հարթ է և անվտանգ
  • շենքի ներսում դռները ծանր են, քանի որ հրդեհների դեմ են նախատեսված. այդ պատճառով սակավ շարժունակություն ունեցող մարդկանց համար դժվար կլինի դրանց օգտագործումը
  • շենքում հիմնականում լավ լուսավորություն է ապահովված
  • դեսպանատունը ունի արտակարգ իրավիճակների ազդանշանային համակարգ. հաշմանդամ այցելուներին կցուցաբերվի օգնություն արտակարգ իրավիճակներում կամ էվակուցիայի ժամանակ:
 
Թույլ տեսողություն և խուլ կամ վատ լսողություն ունեցող այցելուների մուտքը
  • Դեսպանատան հայերենով և անգլերենով գրված ցուցանակները հիմնականում հստակ են և դյուրընթեռնելի: Սակայն վիզաների և հյուպատոսական բաժնում տեղադրված որոշ պարտադիր հայտարարություններ պատրաստված չեն թույլ տեսողություն ունեցող մարդկանց կարիքներին համապատասխան: Խնդրում ենք դիմել դեսպանատան աշխատակիցների օգնությանը, եթե դեսպանատան շենքում որևէ տեղեկատվությունից օգտվելու դժվարություն ունեք: Այդ խնդիրը այժմ վերանայվում է:
  • հաշմանադամներին ուղեկցող շների մուտքը թույլատրվում է
  • մինիքոմ և տեքստային հեռախոսներ տեղադրված չեն
  • վիզաների և հյուպատոսական բաժնում բարձրախոս է տեղադրված:



Վերադառնալ էջի սկիզբը