ՀՀ-ում Նորին Մեծության դեսպան պրն Չարլզ Լոնսդեյլ
Պրն Չարլզ Լոնսդեյլը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության դեսպան` այս պաշտոնում հաջորդելով Թոնի Քանթորին, որը դիվանագիտական ծառայությունից թոշակի է անցել: Պրն Լոնսդեյլըն այս պաշտոնը ստանձնել է 2008թ. հունվարից:
Պրն Լոնսդեյլը Լոնդոնում և արտերկում դիվանագիտական ծառայության քսանամյա փորձ ունի: Նա 1990-1993թթ. Բուդապեշտում զբաղեցրել է երկրորդ քարտուղարի, 1998-2003թթ. Մոսկվայում առաջին քարտուղարի, իսկ 2003-2005թթ. ՄԹ արտգործնախարարության լոնդոնյան գրասենյակում Աֆղանստանի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարի տեղակալի պաշտոնները: Հայաստանում իր պաշտոնը ստանձնելուց առաջ պրն Լոնսդեյլը ՄԹ արտգործնախարարության լոնդոնյան գրասենյակում զբաղեցրել է Մարդու իրավունքների, ժողովրդավարության և կառավարման հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Պրն Լոնսդեյլը տիրապետում է հունգարերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: