Նախկին դեսպաններ
Էնթոնի Ջոն Քանթոր (2006-2008)
Էնթոնի Քենթորը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր 2006-ի հունվարից: Պ-ն Քանթորը բրիտանական կառավարությունում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1966-ին որպես Ֆինանսական բաժնի պատասխանատու: Այնուհետեւ նա աշխատել է Բուրմայում, Ճապոնիայում, Գանայում, Վիետնամում, Գերմանիայում ու Պարագվայում, ուր նա դեսպան էր 2001-ից 2005 թթ:
Պ-ն Քանթորն այժմ անցել է թոշակի:
Թորիլդա Մերի Վիվիա Էբոթ-Ուոթ (2003-2006)
Թորդա Էբոթ-Ուոթը ստանձնեց Հայաստանում ՄԹ դեսպանի պաշտոնը 2003 թվականին: Մինչ այդ նա Գործերի ժամանակավոր հավատարմատար էր Դուշանբեում, որտեղ նա հիմնեց Տաջիկիստանում բրիտանական առաջին դեսպանատունը:
Տ-ն Էբոթ-Ուոթը իր դիվանագիտական կարիերան սկսել է 1974-ին: Բրիտանիայից դուրս նա աշխատել է Բելգրադում, Կիեւում, Բոննում եւ Փարիզում: Նա աշխատել է նաեւ Եվրոպական Միության ՄԹ ներկայացուցչությունում, ինչպես նաեւ ՄԹ Արտգործնախարարության ԵՄ եւ Արեւմտյան Եվրոպայի բաժիններում:
Թորդա Էբոթ-Ուոթը Ժամանակակից արվեստների ինստիտուտի ու Ազգային արվեստի հավաքածուների ֆոնդի անդամ է:
Թիմոթի Էյդան Մարշալ Ջոնս (1999-2002)
Թիմոթի Ջոնսը սկսել է դիվանագիտական ծառայությունը Քեմբրիջի Քրայսթ քոլեջը ավարտելուց անմիջապես հետո` 1984 թվին: 1996-ից 1999թթ. նա Թեհրանի դեսպանատան փոխդեսպանն էր, իսկ Հայաստանում աշխատել է որպես դեսպան 1999-ից 2002 թթ:
Դր. Ջոն Էդվարդ Միչիներ (1997-1999)
Ջոն Միչիները ստացել է մագիստրոսի եւ դոկտորի աստիճանները Լոնդոնի Համալսարանի Արեւելքի եւ Աֆրիկայի ֆակուլտետում: Դիվանագիտական աշխատանքի նա անցել է 1980 թվականին: Ստամբուլում, Նյու Դելիում եւ Բերնում աշխատելուց հետո նա 1997-ին նշանակվել է ՀՀ-ում Նորին Մեծության դեսպան: 2000-ին նա դարձավ Կալկաթայում Բրիտանիայի Գլխավոր Հանձնակատարի տեղակալ: Նա շրջագայել է ամբողջ Հնդկաստանով, Միջին Արեւելքով ու Հարավ-Արեւելյան Ասիայով:
Պ-ն Ջոնսը Հնդկաստանի պատմության ու կրոնի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Դեվիդ Միլլեր (1995-1997)
Դեվիդ Միլերը, ով Հայաստանում Մեծ Բրիտանիայի առաջին ռեզիդենտ-դեսպանն էր, Երեւան է ժամանել 1995-ի հուլիսին: Նախկինում, ՀՀ-ում դեսպանի դերը կատարում էր Մոսկվայում ՄԹ դեսպանը:
Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 31-ին, եւ դրանից անմիջապես հետո երկրների միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: