• UK
  • 16:01 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 20:01 24 նոյեմբեր 2009

Քաղաքական Բաժին

Քաղաքական Բաժնի ղեկավարը Դեսպանն է, որը քաղաքական և տնտեսական հարցերի մասին զեկուցում է Լոնդոնում Արտաքին Գործերի և Համագործակցության Նախախարությանը: Ներքին և արտաքին քաղաքական հարցերի, ներառյալ տնտեսական հարցերի և մարդու իրավունքների մասին տեղեկանալու և կարծիք կազմելու համար մենք կապի մեջ ենք խորհրդարանի, կառավարության, քաղաքական կուսակցությունների, գիտնականների, լրագրողների և այլոց հետ: Ներկայումս մեր հիմնական առաջնահերթություններն են աջակցել ժողովրդավարական բարեփոխումների և Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումների ծրագրեին և օգնել Հայաստանին իրագործել Եվրախորհրդին և ԱՀԿ-ին անդամակցումով ստանձնած պարտավորությունների իրականացմանը:
 
Մենք աջակցում ենք երկկողմանի հարաբերություններին` խրախուսելով Հայաստանի և Բրիտանիայի կառավարությունների վարչությունների, մշակութային հաստատությունների, ՀԿ-ների և փորձագետների միջև կապերը: Մենք կարող ենք կազմակերպել ՄԹ-ի կառավարության անդամների, խորհրդարանականների և անկախ փորձագետների այցելությունը Հայաստան, որպեսզի նրանք հայաստանյան իրենց գործընկերներին խորհուրդ տան և մասնակցեն սեմինարների և խորհրդաժողովների: Խորհրդաժողովներին, սեմինարներին մասնակցելու և Արտաքին և Համագործակցության Նախարարության, Բրիտանիայի այլ գերատեսչությունների, հաստատությունների և ՀԿ-ների իրենց գործընկերների հետ քննարկումներ ծավալելու համար մենք կարող ենք կազմակերպել նաև Հայաստանի կառավարության անդամների, խորհրդարանականների և այլոց այցելությունը ՄԹ:
 
Ի լրումն ՄԶՆ-ի մեր ծրագրի, մենք ղեկավարում ենք նաև Արտաքին Գործերի և Համագործակցության Նախարարության կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր` հաճախ համագործակցելով տեղական հայկական ՀԿ-ների հետ: Անցյալ տարի մենք ֆիանսավորեցինք (ԵԱՀԿ-ի հետ միասին) 2003թ. ընտրությունների ընտրացուցակների կազմումն ու խորհրդարանական ընտրությունների համար թափանցիկ քվեատուփերի տրամադրումը: Ներկայումս Տարածքային Զարգացման/ՏՏ Կենտրոնի հետ մենք ֆինանսավորում ենք Ազգային Լիարժեք Համակարգի Գնահատումը` ի օժանդակություն կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը: Մենք օգնել ենք նաև ՄԱՓՀՀ-ին (UNHCR) և Առաքելություն Հայաստանին հայկական հասարակության մեջ փախստականների ինտեգրացմանն ուղղված ծրագրերում, ներառյալ` Մարդու Իրավունքների Սախարովի Կենտրոնն ու Առաքելություն Հայաստանը, մարդկանց ապօրինի փոխադրումների վտանգների հետ կապված իրազեկության խթանման հարցերում: Մենք աջակցում ենք նաև Երիտասարդական Ընտրություն ՀԿ-ին` տարածաշրջաններում ժողովրդավարության արմատների խթանման գործում և Զինվորի Մայր Խորհրդին` բանակում ինքնասպանության միջադեպերի նվազեցման իրենց ջանքերում:
 
Բրիտանական այլ ՀԿ-ներ աջակցում են Հայաստանում մի շարք այլ ծրագրերի: Ժողովրդավարության Վեսթմիսթերյան Հաստատությունը աջակցել է Բրիտանական Շրջանավարտների Ընկերակցության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի: Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնն աշխատում է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ընկերակցության և Վրաստանի ու Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, որպեսզի խթանի Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումների մասին իրազեկությունն ու դրանց հետ համապատասխանությունը: Եվրազիա Հիմնադրամը ստացել է Արտաքին Գործերի և Համագործակցության Նախարարության ֆինանսավորումը` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ՀԿ-ների միջև համագործակցությունը ՏՏ հարցերի և բարձրագույն կրթության քաղաքականության և մամուլի ազատության մասին օրենսդրությունները Եվրախորհրդի ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
 




Վերադառնալ էջի սկիզբը