• UK
  • 15:52 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 19:52 24 նոյեմբեր 2009

Պաշտպանության Բաժին

Պաշտպանության հարցերով կցորդը, որի հիմնական գրասենյակը գտնվում է Թբիլիսիում բրիտանական դեսպանատանը, պատասխանատու է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:  Նա կանոնավոր այցելություններ է կատարում Հայաստան: Նա սերտորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության հետ` հետամուտ լինելով պաշտպանության հարցերի շուրջ Հայաստանի և ՄԹ-ի միջև երկխոսության վարմանը: Սերգեյ Միրզոյան –ը Երևանում բրիտանական դեսպանատան պաշտպանության հարցերով աշխատակիցն է:

Հետևեք այս հղմանը` պաշտպանության բաժնի դերի և աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկատվության համար:

Դուք կարող եք նաև այցելել Լոնդոնում ՄԹ պաշտպանության նախարարության կայքը:


Ուսուցում և հարաբերությունների զարգացում
ՄԹ պաշտպանության նախարարությունը (ՄԹ ՊՆ) ՀՀ ՊՆ պաշտոնյաներին վերապատրաստման, ուսուցման և կրթաթոշակների հնարավորություններ է ընձեռում:  ՀՀ ՊՆ-ին տեղեր են հատկացվում ՄԹ-ում և Չեխիայի Հանրապետության Վիշկով քաղաքում Բրիտանական ռազմական-խորհրդատվական ուսուցման խմբի (BMATT) կենտրոնում անգլերենի, ռազմական և հրահանգիչների հմտությունների հղկման դասընթացներում:  ՀՀ ՊՆ-ն BMATT-ին հայտ է ներկայացրել ՀՀ երկրորդ խաղաղապահ գումարտակի կադրերի պատրաստման գործում աջակցության համար:  ՄԹ ՊՆ-ն նաև, ըստ անհրաժեշտության, խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում ՀՀ ՊՆ-ին  այնպիսի տարաբնույթ հարցերի շուրջ, ինչպիսիք են բյուջետավորումը, հայեցակարգի մշակումը և կադրերի կառավարումը:


Անգլերենի ուսուցում

ՄԹ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Խաղաղապահ անգլերենի նախագծի շրջանակներում (PEP) ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարություններն իրականացնում են զինվորականների անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված ծրագիր:  Այս ծրագիրն այժմ իրականացվում է ՀՀ խաղաղապահ գումարտակում, ՀՀ ՊՆ-ում և Էջմիածնում գտնվող ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնում:  Բրիտանական խորհրդից նախագծի տնօրեն/խորհրդատու Թոնի Քրոքերը վերահսկում է ծրագրի իրականացումը:




Վերադառնալ էջի սկիզբը