• UK
  • 23:47 22 նոյեմբեր 2009
  • |    
  • 03:47 23 նոյեմբեր 2009

Ինչպես կարող ենք ձեզ օգնել

Քաղաքական բաժնի ղեկավար` փոխդեսպան Գիդեոն Դյուհըրսթ
Քաղաքական գծով պատասխանատու` Նաիրա Սուլթանյան

Հետամուտ է Հայաստանում Նորին Մեծության կառավարության վարած քաղաքականությանն ու շահերին, հանդիսանում է Լոնդոնի և Երևանի միջև միջկառավարական շփումների կապօղակ:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Դեսպանատան մամլո խոսնակ` փոխդեսպան Գիդեոն Դյուհըրսթ
Հաղորդակցության հարցերով ղեկավար` Մարիա Սադոյան

Համագործակցում է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` երկրում կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն բնապահպանական պրակտիկայի ամրապնդման ուղղությամբ:  Բաժինը համագործակցում է ՀՀ կառավարության հետ` ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի առջև վերջինիս ստանձնած պարտավորությունների շրջանակներում և նպաստում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը:

Վիզաների բաժին
Մուտքի արտոնագրման տարածաշրջանային ղեկավար` Ջեյն Սկոթ

Կարգավորում է ՄԹ մուտք գործելու հարցերը` կայուն և արդար արտոնագրային ծառայության միջոցով: Բաժինը տրամադրում է հայերեն և անգլերեն լեզուներով խորհրդատվություն և տեղեկատվություն ՄԹ ներգաղթի պահանջներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

Պաշտպանության բաժին
Պաշտպանության բաժնի ղեկավար` ՆՄ Դեսպան Չարլզ Լոնսդեյլ
Պաշտպանության գծով կցորդ` Սերգեյ Միրզոյան

Սերտորեն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ` պաշտպանության ոլորտի հարցերի շուրջ վարելով երկխոսություն, և ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին առաջարկում ուսուցման և զարգացման հնարավորություններ:




Վերադառնալ էջի սկիզբը