• UK
  • 16:11 24 նոյեմբեր 2009
  • |    
  • 20:11 24 նոյեմբեր 2009

Առողջ մարմինն ու ոգին ծառայեցին լավ նպատակի. Փոխդեսպանը մասնակցեց բարեգործական թրիաթլոնին

Gideon and Emma Dewhirst at Sevan Traithlon

Տարբեր կազմակերպություններ ու դեսպանատներ ներկայացնող 75 հոգուց բաղկացած խանդավառ խումբը հուլիսի 26-ի վաղ առավոտյան հավաքվեց 1.900 մետր ծովի մակարդակից բարձր գտնվող Սեւանա լճի ափին, որպեսզի սկսեն 2-րդ ամենամյա Սեւանի թրիաթլոնը:Նրանց թվում էր նաեւ փոխդեսպան իդեոն Դյուհըրսթը:
 
Մասնակիցները պետք է հաղթահարեին «սպրինտերային կուրսը»` 500 մետր լող, 26 կիլոմետր հեծանվավազք եւ 5 կիլոմետր վազք: Որոշ մասնակիցներ միայնակ անցան բոլոր փուլերը, որոշներն էլ թիմերով էին մասնակցում: Պ-ն Դյուհըրսթը հաղթահարեց ամբողջ կուրսը: Նրա կինը, Էմման, ֆինիշային գծին կագնած հետեւում էր ժամանակին:

Միջոցառման միջոցով հավաքված բարեգործական հանգանակությունները կազմեցին $15,000 USD: Պ-ն Դյուհըրսթը անձամբ կարողացավ հավաքել 478 ֆունտ ստեռլինգ հանգանակություն Տիրամայր մանկական ամառային ճամբարի համար: «Լողն ամենածանրն էր. ինձ այն թվում էր ամենահեշտը, քանի որ առաջինն էր: Ջուրն այս լեռնային լճում սառցե է առավոտյան 7:30, պարզապես շունչս կտրվում էր: Բայց վայրը չափազանց գեղեցիկ էր մրցման համար», - ասաց նա: «Ես անցա բոլոր փուլերը 2 ժամ 26 րեպեում. հույսով եմ, վատ չի սկսնակի համար: Նպատակը բարեգործությունն էր ու սեփական ուժերը ստուգելը: Երեւի մի անգամ էլ կմասնակցեմ թրիաթլոնի. բայց այս անգամ ավելի լավ ժամանակ ցույց կտամ»:

Անցյալ տարի առաջին Սեւանի թրիաթլոնի հանգանակությունները կազմեցին $10,000:

Անցած 15 տարիների ընթացքում ամեն ամառ մոտ 850 անապահով 8-14 տարեկան հայ մանուկներ ստանում են այդքան անհրաժեշտ հանգիստ, ֆիզիկական ու հոգեւոր սնունդ Ծաղկաձորի Տիրամայր մանկական ամառային ճամբարի ջերմ միջավայրում: Ճամբարի բազմազան օրակարգը օգնում է զարգացնել երեխաների գեղարվեստական եւ սպորտային կարողությունները, նպաստում նրանց հոգեւոր ու բարոյական զարգացումը, ծանոթացնում մշակութային ժառանգությանը ու հայրենի բնության հրաշքներին: Բացի այդ, ճամբարը երեխաներին տրամադրում է առողջ սնունդ, բժշկական, ատամնաբուժական եւ ակնաբուժական ծառայություններ:




Վերադառնալ էջի սկիզբը