Կլիմայի քարտեզ. կլիմայի փոփոխության վտանգավոր հետեւանքները
Միացյալ Թագավորության կառավարությունը թողարկել է նոր քարտեզ, որը ներկայացնում է համաշխարհային ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով +2 աստիճանից ավելի ցածր մակարդակի վրա չպահպանելու դեպքում կլիմայի փոփոխության հնարավոր հետեւանքները: Կոպենհագենում կլիմայի փոփոխության միջազգային բանակցություններից 45 օր առաջ Բրիտանիայի նախարարները ներկայացնում են այս չափազանց հավակնոտ ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի խուսափել վտանգավոր զարգացումներից:
Քարտեզը պատկերում է մի քանի հնարավոր զարգացումներ, որոնք ի հայտ կգան, եթե աշխարհում միջին ջերմաստիճանը ավելանա 40C-ով համեմատած նախարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի: Այն ցույց է տալիս, որ 40C-ով տաքացումը համաչափ չի լինելու. ցամաքը ավելի արագ կտաքանա, քան ծովը, իսկ բարձր լայնություններում, հատկապես Արկտիկայում, կդիտվի առավել բարձր ջերմաստիճան: Ցամաքի միջին ջերմաստիճանը նախարդյունաբերական շրջանի հետ համեմատած կբարձրանա 5.50C-ով:
Քարտեզում Հայաստանը ներառված է այն տարածաշրջանում, ուր հնարավոր են անտառային հրդեհներ: Սակայն քարտեզը չի կարող ցույց տալ բոլոր հնարավոր հետեւանքները: Այս մասշտաբի կլիմայի փոփոխությունը ավելի մեծ խնդիրներ կառաջացնի Հայաստանում, վնասելով գյուղատնտեսությանն ու ջրամատակարարմանը, բարձրացնելով արտառոց եղանակային երեւույթների (օրինակ` մրրիկների) վտանգը:
Բրիտանիայի կառավարությունը նպատակ ունի Կոպենհագենում հասնել համաձայնության, որը հնարավորինս կսահմանափակի կլիմայի փոփոխությունը +20C-ի սահմանում, որն անցնելու դեպքում կլիմայի վտանգավոր փոփոխության ռիսկը զգալիորեն մեծանում է: Ըստ Կանխատեսումների, ոչինչ չձեռնարկելու դեպքում համաշխարհային տաքացումը կհանգեցնի աղետալի փոփոխությունների: Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Կոպենհագենի համաձայնագիրը լինի գլոբալ եւ հավակնոտ:
ՄԹ Ատաքին գործերի նախարար Դեվիդ Միլիբանդի խոսքերով, «Այս քարտեզը հստակորեն պատկերում է մեզ նետված մարտահրավերի մասշտաբը. կլիմայի փոփոխությունը իսկապես գլոբալ խնդիր է, որը պահանջում է գլոբալ լուծում, եւ այդ լուծումը մեզ հասանելի է: Բայց կլիմայի փոփոխության պրոբլեմը լուծելու համար մենք բոլորս` արտգործնախարարները, բնապահպանության նախարարները եւ ամբողջ կառավարությունն ու հասարակությունը պետք է համագործակցենք` ջերմաստիճանը +20C-ի մակարդակում պահպանելու համար»:
Քարտեզը ստեղծվել է Met Office Hadley կենտրոնի եւ այլ առաջատար գիտնականների նորագույն գիտական նվաճումների կիրառմամբ: Քարտեզում պատկերված է մարդու գործունեության վրա հնարավոր ազդեցության միայն մի մասը. այն ընդգծում է կլիմայի փոփոխության ծանր հետեւանքները ջրի մատչելիության, գյուղատնտեսության, ծայրահեղ ջերմաստիճանների, երաշտի, անտառային հրդեհների եւ ծովի մակարդակի բարձրացման վրա:
Լոնդոնի Գիտության թանգարանի ղեկավար, Լոնդոնի համալսարանի կլիմայագիտության պրոֆեսոր Քրիս Ռեյփլիի (Chris Rapley) խոսքերով, «Քարտեզը գրաֆիկական ապացույցն է երկրագնդի դրամատիկ վերափոխման, որին կհանգեցնի ջերմաստիճանի 40C-ով բարձրացումը: Այն կասկած չի թողնում, որ Կոպենհագենի բանակցությունների հաջողությունը չափազանց կարեւոր է»:
Քարտեզի մասին լրացուցիչ տեղեկությունների կարող եք գտնել www.metoffice.gov.uk/climatechange/guide/effects/ կայքում:
Քարտեզի online տարբերակը թույլ է տալիս ինտերակտիվ ձեւով ծանոթանալ կլիմայի փոփոխության որոշակի ազդեցություններին եւ աշխարհագրությանը, իմանալ թե ինչպես է ստեղծվել քարտեզը: Այցելեք www.actoncopenhagen.decc.gov.uk/4degrees կայքը:
Կլիմայի քարտեզ