Աֆղանստան. Լոնդոնյան համաժողով
Համաժողովը տեղի կունենա Լոնդոնում հունվարի 28-ին: Այն կվարեն վարչապետ Գորդոն Բրաունը, նախագահ Կարզաին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Հաղթահարենք կարծրատիպերը
Օնլայն նախաձեռնությունը օգտագործում է սոցիալական լրատվամիջոցները` Հարավային Կովկասում բացասական կարծրատիպերը հաղթահարելու համար:
Եվրոպա. անցյալը, ներկան եւ ապագան
2009-ը կարեւոր տարի էր Եվրոպայի համար: Անցյալ հիշվում է, ապագան` քննարկվում:
Առաջին էջ
Մեր աշխատանքը նպատակաուղղված է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրի խրախուսմանն ու աջակցմանը և այս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը: Այս կայքում ներկայացված է Հայաստանի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերություննների և այստեղ մեր աշխատանքի մասին տեղեկատվություն: Այս կայքից կարող եք տեղեկատվություն ստանալ մեր կողմից մատուցվող արտոնագրային, հյուպատոսական և այլ ծառայությունների մասին: Կայքում նաև տրված են հղումներ այլ կազմակերպությունների կայքերի, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Այստեղ կգտնեք նաև մեզ հետ կապ հաստատելու և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր տվյալներն ու մանրամասները:
Հայտարարություններ
Բրիտանական դեսպանատան վիզաների բաժինը փակ է լինելու 2009թ. դեկտեմբերի 24-ից մինչև ուրբաթ, 2010թ. հունվարի 8-ը ներառյալ: Եթե դուք պլանավորուն եք ձեր մեկնումը այդ ժամանակահատվածում, խնդրուն ենք ներկայացնել դիմումները դեկտեմբերի 18-ից ոչ ուշ:
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Թբիլիսիում Բրիտանական դեսպանատուն` հաշվի առնելով, որ ժամադրության համար պետք է նախապես գրանցվել և լրացնել էլեկտրոնային հարցաթերթիկը:
Վիզաների բաժինը Երևանում կվերսկսի իր աշխատանքը 2010թ. հունվարի 11-ին:
Վիզայի դիմումի ձևեր և խորհրդատվություն
Մեր վիզաներ էջում այսուհետ կտրամադրենք արտոնագրման (վիզա) ձևերը և հայերեն թարգմանությամբ ուղեցույցները: Այս նյութերին ծանոթանալու համարայցելեք Դիմումի ձևեր և խորհրդատվություն էջը:
Արտոնագրերի վճարների մասին տեղեկատվությունը տեղադրված է Վիզայի վճարներ էջում: